Նուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

62

Օգոստոսի 7-ին, ժամը 16։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:14-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: