Հնդկաստանում զոհեր ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում

118

Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում Air India Express-ի կոշտ վայրէջքի արդյունքում այս պահին կա արդեն 17 զոհ: Փրկարարներն ավարտել են ողբերգության վայրում աշխատանքն ու բոլոր տուժածներին դուրս հանել ինքնաթիռից: NEWS հեռուստաալիքի տվյալներով, տուժել է 123 մարդ:

Boeing 737-ը Դուբայից թռչում էր դեպի Կոժիկոդե։ Չվերթն իրականացվել է համաճարակի ընթացքում արտերկրից Հնդկաստանի քաղաքացիներին հետ վերադարձնելու ծրագրի շրջանակներում։ Ինքնաթիռի անձնակազմը փորձել էր վայրէջք կատարել ուժեղ անձրևի ժամանակ: