Լաս Վեգասի Փառքի ճեմուղում կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվան աստղը

62

ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը «Ինստագրամի» էջում գրել է, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակի օր, իր անվան աստղը կտեղադրվի Լաս Վեգասի Փառքի ճեմուղում:

Երգիչը գրառման մեջ շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին, ընկերներին. «Իմ անվան ամեն տառի կայացման մեջ դուք կաք: Սա ոչ միայն իմ, այլև ձեր հաջողությունն է»: