Ինչպես են զգում Ուհանի առաջին վարակվածները այժմ

71

Չինաստանի Ուհան քաղաքի կորոնավիրուսով առաջին հիվանդները դեռևս տառապում են թոքերի վնասման հետ կապված հիվանդության բարդություններով: Նրանց գրեթե 90%-ը դեռ վերականգնման փուլում է: Ըստ The Times-ի՝ հիվանդությունը տարած յուրաքանչուր տասներորդ մարդն այլևս չունի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ հակամարմիններ:

Ուսումնասիրությանը մասնակցած անձինք հաղորդել են էներգիայի պակասի մասին: Նրանց կեսը ընկճված վիճակում է և չի կարողանում վերադառնալ բնականոն կյանքին: