Թուրքիա-Ադրբեջան ուղղաթիռներով զորավարժություն

66

Տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժությունների հերթական փուլը: Սցենարի համաձայն՝ թշնամուց ազատվել են մի շարք ռազմավարական կետեր: Օգտագործվել են զրահապատ մեքենաներ և ուղղաթիռներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված կադրերի համաձայն՝ զինծառայողները ուղղաթիռներից վայրէջք են կատարում պայմանական թշնամու ուժերի գտնվելու վայրում: