ԵՄ-ն՝ Բելառուսում ընտրություններից առաջ ձերբակալությունների վերաբերյալ

63

Եվրոմիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Մինսկին կոչ է արել առաջիկա նախագահական ընտրություններում երաշխավորել հիմնարար ազատությունների պահպանումը: Նա անընդունելի է անվանել բողոքողների և ակտիվիստների ձերբակալությունները:

«Բնակչության խաղաղ մոբիլիզացիային ի պատասխան եղան մամուլի և հավաքների ազատության նկատմամբ նոր, անընդունելի սահմանափակումներ, ինչպես նաև խաղաղ ցուցարարների, տեղական դիտորդների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալություններ», Բորելի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: