Բուլղարիայի կառավարությունը մտադիր չէ հրաժարական տալ

61

Բուլղարիայի կոալիցիոն կառավարությունը փոխել է հրաժարական տալու վերաբերյալ կարծիքը՝ չնայած երկրում անցկացվող հակակառավարական բողոքի ցույցերին: Որոշումը կայացվել է կոալիցիոն կառավարության կազմում գտնվող երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպման ժամանակ:

Որոշվել է նաև 2021 թվականի գարնանը երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կոալիցիոն կառավարությունը կշարունակի աշխատել մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Իսկ վարչապետ Բոյկո Բորիսովը կկառավարի մինչև իր ժամկետի ավարտը։