Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել են աշխատակիցներ

81

Բեյրութում ամոնիումի սելիտրայի պայթյունի գործով ձերբակալվել են Լիբանանի մայրաքաղաքային նավահանգստի 16 աշխատակիցներ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը:

Իրավապահները հարցաքննել են ավելի քան 18 մարդու, որոնք նավահանգստի կառավարման խորհրդի անդամ են։ Մաքսային վարչությունը հարցաքննել է նրանց, ովքեր վերանորոգում էին իրականացնում պահեստում և այնտեղ պահում պայթուցիկ նյութը։