Բախումներ Բեյրութում. պահանջում են կառավարության հրաժարականը

64

«Ալ Ժատիտ» կայանը հաղորդում է, որ գիշերը Բեյրութի  կենտրոնական հատվածում բախումներ  են եղել։ Հարյուրավոր բեյրութցիներ փորձել են  ներխուժել «Նըժմէ»  հրապարակ, ուր  գտնվում է  Լիբանանի խորհրդարանի  շենքը։ Բողոքի ցույցի մասին նախապես հայտարարված չի եղել, մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու իշխանությունների անգործության դեմ: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը: «Արևելեք» պարբերականն էլ հայտնում է, որ ոստիկանները  փորձել են փակ  պահել  դեպի «Նըժմէ»  տանող ճանապարհները,  ինչի պատճառով էլ  բախումներ են տեղի ունեցել։ Բախումների հետևանքով տասնյակ վիրավորներ կան։