Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը

100

Այսօր Աֆրիկայում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 1 միլիոն ցուցանիշը, տեղեկացնում է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Վերջին 24 ժամվա ընթացքում մայրցամաքում գրանցվել է 14 656 նոր դեպք:

Աֆրիկայում վիրուսից մահացության դեպքերը հասել են 22.066-ի, առողջացել է 690.436 մարդ: