ԱԱԾ մամլո հաղորդագրության ողջ պերճանքն ու թշվառությունը…

93

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուկյան իր էջում գրում է, “ԱԱԾ-ն մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:

Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։

Այս կապակցությամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանչվել է բացատրության։
Հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐՑ․
Քանի անգամ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կանչվել բացատրության, երբ ակնհայտորեն խախտել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը Արգւշտի Քյարամյանին նշանակելով ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ի դեպ նախագահի հրամանագրի արդյունքում էլ պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել”: