Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից

383

«Նախնական տպավորությամբ Բեյրութահայությունը շոկի մեջ է և հոգեկան ցնցումներից դեռևս դուրս չի եկել, իշխանությունները այնքան էլ չեն ուղղորդում հանրության թե ինչ անել և Բեյրութցիները ինքնակազմակերպմամբ են զբաղված, որովհետև առաջին խնդիրը փլատակների տակից տուժածներին դուրս բերելն է, Լիբանանի կառավարության համար դեռ վաղ է վնասները գնահատել և գույքագրելը։ Բեյրութցիների համար առաջնայինը տուժածներին հիվանդանոցներ տեղավորելն է և անհրաժեշտ բուժօգնություն ցուցբերելը։

Տիկին Պայծիկ Գալայջյանը առաջնային նշեց հայ համայնքի միասնական վարքագիծը, որը առավելագույնս է դրսեվորվել ժամերի ընթացքում, երբ հայ համայնքը թիկունք-թիկունքի միմյանց օգնում է և մինչև հիմա էլ փորձում է առաջնային օգնություն ցույց տալ աղետից տուժածներին

Տիկին Գալայջյանի գնահատմամբ հայկական թաղամասը առավելապես է տուժել և նա դժվարանում է նշել վնասի չափը։ Հայտնի է, որ ընդհանուր զոհերի թիվը հասել է հարյուրի, նրանց մեջ կան 6-7 հայ։Լիբանանցիների համար տարբեր երկրներից և ազգերից հասնող օգնության յուրաքանչյուր դրսևորում կարևոր է, որովհետև օրհասական վիճակում են՝ սոցիալ-տնտեսական կոլապսին ավելացել էր կորոնավիրուսը, իսկ այժմ էլ այս աղետը և շատ մեծ է հավանականությունը, որ Լիբանանի բնկիչները կանգնելու են անգամ հացի խնդրի առաջ։