Նոր օգնություն ուղարկվեց Բեյրութ

79

Իրանը՝ տարածաշրջանում Լիբանանի գլխավոր դաշնակիցներից մեկը, չորեքշաբթի և հինգշաբթի մարդասիրական օգնություն է ուղարկել Բեյրութ: Օգնությունը հիմնականում ներառում է սնունդ և բժշկական պարագաներ։ Իրանը նաև Բեյրութում բացել է դաշտային հիվանդանոց և ուղարկել 37 հոգանոց բժշկական կազմ, որը բաղկացած է ընդհանուր բժիշկներից, օրթոպեդներից, մանկաբույժներից, բուժքույրերից և վիրաբույժներից:

Բացի դրանից, այսօր Բանգլադեշը հայտարարել է, որ սնունդ և բժշկական օգնություն է ուղարկում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:

Բեյրութում վայրէջք է կատարել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 20 տոննա բուժապահովման պարագաներով ինքնաթիռը:

Թուրքիան Բեյրութ է ուղարկել դեղեր, փրկարար անձնակազմ և բժշկական սարքավորումներ, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։