Ռուսաստանը ԱԻՆ 3-րդ ինքնաթիռն ուղարկեց Բեյրութ

97

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության  երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ:  ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրէջք է կատարել Իլ-76 ինքնաթիռը: Այն  Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն Է: Երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ և  հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ: Այն մեկ օրում կարող է ամբուլատոր պայմաներում  ընդունել 200 մարդու: Փրկարարները նաև փլատակների տակից դուրս կհանեն տուժածներին:   150 ռուսաստանցի փրկարար արդեն Բեյրությում է:  Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի ևս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում է օդում: