ՌԴ-ում քաղաքացիներին լրացուցիչ վճարելու օրինագիծ

111


Նվազագույն կենսամակարդակից ցածր եկամուտ ունեցող ռուսաստանցիները, ինչպես նաև համաճարակի խիստ ռեժիմի ընթացքում գործազուրկ մնացած քաղաքացիները կարող են ստանալ լրացուցիչ վճարումներ: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա: Օրինագծի հեղինակները «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավորներն են՝ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընդ որում, խոսքն ամենամսյա վճարումների մասին է, ոչ ավելի քան 12 ամիս: Գումարը կհատկացվի դաշնային բյուջեից։