Պաշտպանիչ ապակեպատում Су-57-ի համար

89

Ռուս ինժեներները ստեղծել են Су-57 կործանիչի համար այնպիսի ապակեպատում, որն ի վիճակի է օդաչուին պաշտպանել միջուկային պայթյունի լույսից, ինչպես նաև էլեկտրամագնիսական, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումից: Այդ մասին հաղորդում է tvzvezda.ru-ն։

Ընկերության ղեկավարի խոսքերով՝ նոր նյութերի կիրառման շնորհիվ հնարավոր է եղել հասնել ռադիոտեղորոշիչ սարքավորումների համար օդաչուի խցիկի անտեսանելիությանը։