ՀՀ-ում հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումներ

101

ՀՀ իշխանությունները սահմանափակումներ են կիրառել ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա, տեղեկացրել են նախագահ Արմեն Սարգսյանի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը օգոստոսի 5-ին ստորագրել է «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի օգոստոսի 15-ից: Օրենքը սահմանափակումներ է սահմանում նաև մի շարք այլ երկրների հեռուստաալիքների հեռարձակման համար: «Ռեգնում» գործակալությունը հիշեցնում է, որ ՀՀ Ազգային ժողովն այդ օրինագիծն ընդունել էր հուլիսի 16-ին:

Նոր օրենքի համաձայն, Հայաստանում արտասահմանյան աուդիովիզուալ ծրագրերը թույլատրվում է առանց լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով վերահեռարձակել միայն միջպետական ​​համաձայնագրի հիման վրա: