Կորոնավիրուսի 233 նոր դեպք, 706 առողջացած, 2 մահ

70

Օգոստոսի 6-ին  գրանցվել է  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։