Կոնգոյում վերջերս էբոլայի 74 դեպք

86

Առնվազն 74 էբոլա վիրուսի դեպք է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վերջին բռնկման ընթացքում, այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Արդեն մի քանի ամիս է Կոնգոն պայքարում է մի շարք հիվանդությունների դեմ, ներառյալ խոլերան, էբոլան և կարմրուկը:

Էբոլան արևադարձային տենդ է։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է 1976 թվականին Սուդանում և Կոնգոյում։ Մարդկանց այն փոխանցվում է վայրի կենդանիներից: