Ինչ է հայտնի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին

105

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի։ Վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Նախնական տվյալների համաձայն, Լիբանանի մայրաքաղաքում պայթել է մաքսանենգներից առգրավված ավելի քան 2,7 հազար տոննա սելիտրա, գրում է Russia Today-ը։

Նավահանգստի ղեկավարությունը գտնվում է տնային կալանքի տակ, մինչև պարզվեն դեպքի համար պատասխանատու անձանց անունները: Նավահանգստի սշխատողները հայտարարում են, որ պայթուցիկ տարրը պահել են դատարանի որոշման համաձայն: Բեյրութի իշխանությունները գտնում են, որ պայթյունի հետևանքով պատճառված վնասը կարող է հասնել 15 միլիարդ դոլարի: