Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

83

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Զարեհ Սինանյանը տեղում կծանոթանա, թե օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով հայ համայնքն առաջնահարթ ինչի կարիք ունի, ինչ խնդիրների առաջ է կանգնել:

 «Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: