Եվրոհանձնաժողովը Լիբանանին հատկացրեց ավելի քան 33 միլիոն եվրո

77

Եվրոպական հանձնաժողովը Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքները հաղթահարելու համար Լիբանանին տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրո: Այդ մասին ասված է Հանձնաժողովի հայտարարության մեջ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի միջև հեռախոսազրույցից հետո:

Անյտեղ նշվում է՝ «Եվրահանձնաժողովը կհավաքի ավելի քան 33 միլիոն եվրո Բեյրութի հրատապ կարիքների, բժշկական օգնության, սարքավորումների և կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների պաշտպանության համար»:

Եվրահանձնաժողովը պատրաստ է նաև ուսումնասիրել, թե ինչպես «ուժեղացնել ԵՄ-ի և Լիբանանի միջև առևտրային հարաբերությունները այս դժվար պահին, մասնավորապես՝ արտոնյալ առևտրի և մաքսային ընթացակարգերի հետագա պարզեցման տեսքով: Բացի դրանից, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել է ԵՄ-ի աջակցությունը քաղաքի վերակառուցման և երկրի վերականգնման կարիքների լիարժեք գնահատման ուղղությամբ։