Գիտնականները պարզեցին մարմնի ջերմաստիճանի և COVID-19-ից մահացության միջև կապը

50

Նյու Յորքի գիտնականները պնդում են, որ +35,5 °C մարմնի ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսի վարակը ստանում է ծանր ընթացք: Ուսումնասիրության համաձայն, սկզբում այդպիսի ախտանիշով բժշկի դիմած պացիենտները մահացել են 44% դեպքերում:

Միևնույն ժամանակ, 40 °C-ի հասնող բարձր ջերմաստիճանը նույնպես կրում է մահացու վտանգ։ Հիվանդության զարգացման պահին այս ցուցանիշը ենթադրում է օրգանիզմում ճակատագրական գործընթաց, գրում է gazeta.ru-ն: Այս դեպքում մահացության մակարդակը հասնում է 42%-ի։ Ըստ ուսումնասիորության, ջերմաստիճանի յուրաքանչյուր 0,5° աստիճանի բարձրացման դեպքում մահացության էական աճ է գրանցվում։