Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին

99

«Հայաստան» համահայկական հիմնադրամն սկսում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ։

Այդ մասին հիմնադրամը տարածել է հայտարարություն.

«Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավել մեր ազգային անկոտրում ոգու եւ գոյատեւման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատեւ ճգնաժամն ու համաճարակի հետեւանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե’ Հայրենիքին, թե’ սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։

Հայապահպանման նվիրական իր առաքելությանը համահունչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախորդ տարվա տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցություն:

Բեյրութի աղետաբեր պայթունի հետեւանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:

Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարեւոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի հարթակով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարել ներքոնշյալ հաշվեհամարներին:

Հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին»։

ՀՀ դրամով
փոխանցումներ

ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010
հ/հ 103003240159 (AMD)
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Եվրոյով
փոխանցումներ

Correspondent bank:
Commerzbank, Frankfurt
SWIFT code: COBADEFF
Beneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EUR
  Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003249150
All-Armenian Fund
ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund
Ռուսական ռուբլիով փոխանցումներ

Банк корреспондент: Межгосударственный Банк, Москва БИК 044525362 К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка России Банк получателя К/с 30111810400000000002
Центальный Банк Республики Армения ИНН 9909106378 КПП 774487001 Общеармянский фонд Получалель Счет: 103003248152 Обшеармянский фонд