Novavax-ը հայտարարեց պատվաստանյութի հաջողության մասին

106

Ամերիկյան Novavax կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է իր արտադրած COVID-19-ի պատվաստանյութի երկու հաջող հետազոտությունների մասին, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը:

Առաջին հետազոտության արդյունքում 56 կամավորների մոտ ձևավորվել է հակամարմինների բարձր մակարդակ՝ առանց վտանգավոր կողմնակի ազդեցությունների: Մյուս հետազոտության ընթացքում պատվաստանյութը պրիմատներին պաշտպանել է կորոնավիրուսով վարակվելուց:

Novavax-ը Մերիլենդ նահանգի փոքր ընկերություն է։ Պատվաստանյութ մշակելու համար այն ԱՄՆ դաշնային կառավարությունից ստացել է 1,6 միլիարդ դոլար: ԱՄՆ կառավարությունը գործարքներ է կնքում նաև այլ արտադրողների հետ: