Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը

145

Starship տիեզերանավի նախատիպը, որը միջմոլորակային ​​թռիչքների համար ստեղծվել է Իլոն Մասկի SpaceX-ի կողմից, հաջողությամբ ավարտեց իր առաջին փորձարկումային թռիչքը, հաղորդում է space.com- ը: Թռիչքն իրականացվել է առանց անձնակազմի։ Տիեզերանավը բարձրացել է 150 մետր և կարճատև թռիչքից հետո վայրէջք կատարել:

«Դեպի Մարս թռիչքի հնարավորությունը իրական է թվում», փորձարկումից հետո Մասկը գրել է իր թվիթերյան էջում:

Նախորդ նախատիպերի փորձարկումները, բացառությամբ առաջինի (Starhopper), ավարտվել էին ձախողմամբ։ SpaceX-ի համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ առաքել ինչպես երկրաշուրջ ուղեծիր, այնպես էլ դեպի Լուսին և Մարս։