Տարբեր երկրների օգնությունը Լիբանանին

116

Իսրայելը միջազգային կազմակերպությունների միջոցով Լիբանանին առաջարկել է մարդասիրական և բժշկական օգնություն: Տարածաշրջանի շատ երկրներ նույնպես օգնություն են առաջարկել: Քաթարը դաշտային հիվանդանոցներ է ուղարկում Լիբանան։ Իրանն ուղարկում է բժիշկներ, դեղամիջոցներ և ինը տոննա սնունդ։ Իրաքն ու Քուվեյթը կտրամադրեն անհապաղ բժշկական օգնություն: Թուրքիան ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու մերձավորարևելյան հանրապետությանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Կիպրոսը պատրաստ է ընդունել տուժածներին և Լիբանան ուղարկել իր բժիշկներին:

Ֆրանսիան և Չեխիան արդեն օգնություն են ուղարկել, Ավստրալիան, Կանադան, Մեքսիկան, Լեհաստանը և Միացյալ Նահանգները նույնպես հայտնել են իրենց պատրաստակամության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կապի մեջ է Լիբանանի առողջապահության նախարարության հետ`անհրաժեշտության դեպքում սննդի մատակարարումներ ապահովելու համար:

Ռուսաստանի ԱԻՆ-ը ուղարկում է շարժական հիվանդանոց, փրկարարներ և «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետներ։ Վերջիններս կհայտնաբերեն կորոնավիրուսով վարակվածներին: Քաթարը նույնպես ուղարկում է դաշտային հիվանդանոցներ։

Լիբանանի նախագահ Միշել Աունը կարգադրել է բժշկական օգնություն ցուցաբերել պետական ​​միջոցների հաշվին, ինչպես նաև ժամանակավոր կացարաններ տրամադրել բոլոր նրանց, ում տներն ու գույքը վնասվել են: