«Վեկտոր»-ը կներարկի 2 անգամ

76

«Վեկտոր» կենտրոնում փորձարկվող COVID-19-ի պատվաստանյութը կամավորներին կներարկեն երկու անգամ՝ 21 օրվա ընդմիջումով, հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը։ Կենտրոնը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսել է հուլիսի 27-ին։

Ենթադրվում է, որ վարակի դեմ իմունիտետ պետք է առաջանա երկրորդ ներարկումից հետո: Միևնույն ժամանակ, առաջին պատվաստումից հետո սկսվում է հակամարմինների մակարդակի վերաբերյալ տվյալների հավաքագրումը: