«Նախ հայրենակրոն ռազմիկ՝ չկորչելու համար»

121

                                                 Միայն ազգասե՛րը կարող է սիրել և՛ մարդկությունը:                                                                                                                  Գարեգին Նժդեհ                      

            «Հայ ընտանիքը դեռ շարունակում է նայել իր զավակների վրա որպես իր մասնավոր սեփականության: Իսկ դպրոցը դաստիարակում է հայ մանուկները ընտանիքների և ոչ նախ հայրենիքի համար: Ընտանիք և դպրոց դաշնակցած ՝ շարունակում են միայն առևտրապաշտ խանութպան և արհեստավոր հասցնել, երբ ժամանակն ու ցեղային բարոյականը հրամայողաբար պահանջում են հայից լինել նախ հայրենակրոն ռազմիկ ՝ չկորչելու համար»-ասում էր ցեղակրոնության ուխտին ցմահ հավատարիմ, ցեղաճանաչ, ցեղահաղորդ Նժդեհը:  
            Ստորև ընթերցողին ենք ներկայացնում մի հատված Նժդեհի «Նորահայտ նամակներից»:[1]

            «Նորահաս սերունդին վերաբերող ամէն կազմակերպութիւն-անկախ իր քաղակական դավանանքէն – եթէ աշխարհ եկած չէ ցեղի անունով-անպետք է Հայրենիքի համար: Նա, որ Ցեղակրօն չէ՝ ոյժի չի վերածւիր, նա, որ Ցեղակրօն չէ՝ կմնայ առանց մարտական խմորի, կմնայ անմարտունակ- ռազմիկ չի՛ դառնայ:    Անցեղաճանաչ ու անցեղապաշտ կազմակերպությունները- մասնաւորապէս նորահասին պատկանողները… նրանք դինամիկ նպատակի ու խանդավառիչ գործերի պակասի շնորհիւ դառնում են ճահիճ, եւ այսպիսով թունաւորում իրենց մատղաշ անդամների միտքն ու զգացումը… 
            Հայօրէն դաստիարակւելու կարօտ ամէն էակ- մանուկ, պատանի, երիտասարդ-կարիք ունի իր յաւիտենական մօր ծծին, իր ցեղին:   
             Արդ, թե ինչո՞ւ պէտք է ողբալ ճակատագիրն այն բոլոր դժբախտների, որոնք դեռ միացած չեն Ցեղակրօնութեան… Չէ՛ կարելի ջահել լինել- պատանի ու երիտասարդ լինել- եւ ցեղակրօն չլինել: Հոգեւոր ծերեր են նմանները:    
            Ով ուզում է – սա պէտք է ընդունել որպէս օրէնք- ով ուզում է ոյժի վերածւել և իր ցեղի դիմադրական  ոյժն աճեցնել՝ մի՛ տէղ, մի՛ միայն մի՛ տեղ ունի- Ցեղակրօն ուխտը»:
                                                                                                                      7 յունուար, 1937 թ             
                                                                                                                           Սօֆիա


[1] Գարեգին Նժդեհ, «Նորահայտ նամակներ», Երևան, 2011: