Մոմավառություն՝ ի հիշատակ Բեյրութի աղետալի պայթյունի զոհերի(տեսանյութ)

109

Վերջին տարիներին Լիբանանից Հայաստան տեղափոխված լիբանանահայերը Հանրապետության հրապարակում մոմավառություն էին կազմակերպել՝  ի հիշատակ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված լիբանանցիների: «Մեր փոքրիկ քայլով զորակցություն ենք հայտնում լիբանացներին, լիբանանահայերին: Ուզում ենք, որ նրանք իմանան՝ հոգով նրանց կողքին ենք ու խորապես ցավում ենք կատարվածի համար: Դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ ջանացեք, որ լիբանանահայերը Հայաստան գան: Նրանք սարսափելի վիճակում են ու բոլորիս օգնության կարիքն ունեն: Կար ժամանակ, երբ լիբանանահայերն էին աջակցում Հայաստանին, հիմա նրանց պետք է օգնության ձեռք մեկնել:»,-ասում էին մոմավառության մասնակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում