Կարո՞ղ էր արդյոք սելիտրան ինքնուրույն պայթել

154

Քիմիական գիտությունների թեկնածու Օլեգ Ժելտոնոժկոն գտնում է, որ հենց հանքային պարարտանյութեր են պայթել: Ըստ նրա, դրա մասին վկայում է պայթյունի տեսքը:

Միևնույն ժամանակ, քիմիական գիտությունների թեկնածու Յուրի Օրլովը մեկնաբանել է ամոնիումային սելիտրայի պայթյունը Բեյրութի նավահանգստում: Փորձագետը համոզված է, որ պարարտանյութերը չէին կարող պայթել առանց լրացուցիչ բաղադրիչների:

«Ամոնիումի նիտրատի հիման վրա պատրաստվում են պայթուցիկ նյութեր և օգտագործում հանքարդյունաբերության մեջ – սա լավ հայտնի է: Բայց ինքնուրույն, առանց մարդու միջամտության, այն չի կարող պայթել», «Սպուտնիկ»-ի եթերում ասել է փորձագետը: Նա շեշտել է, որ պայթյունի համար պետք է լինեն լրացուցիչ բաղադրիչներ։