Լուկաշենկոյի մրցակիցը օգնություն խնդրեց Մերկելից

96

Բելառուսի նախագահության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ օգնության խնդրանքով։ «Տիկին Մերկել, կապվեք Լուկաշենկոյի հետ: Ասացեք նրան, որ մենք պատերազմ չենք ուզում: Մենք ընդամենը ուզում ենք արդար ընտրություններ», ասել է նա Bild թերթին տված հարցազրույցում:

Տիխանովսկայան նաև մտավախություն է հայտնել իր կյանքի մասին, ինչպես նաև տեղեկացրել է անանուն սպառնալիքների մասին, որոնք ստիպել են երեխաներին արտերկիր ուղարկել:

Բելառուսական ընդդիմությունը հայտարարել էր նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությանը սատարելու մասին այն բանից հետո, երբ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներին արգելվել էր մասնակցել նախընտրական քարոզարշավին: