Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար

160

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին կոչ է արել օգնել Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին՝ ասելով, որ պայթյունը հսկայական վնաս է հասցրել մայրաքաղաքին:

Հարիրին թվիթերյան իր հայտարարության մեջ տեղի ունեցածի ամենամեծ վնասն անվանել է տասնյակ մարդկանց կյանքերը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: