Իրավիճակը Բեյրութում

113

Վերջին տվյալների համաձայն, Բեյրութում երեքշաբթի օրվա պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժել է 4 հազարը։ Քաղաքային հիվանդանոցները լցված են, և տուժածերին ուղարկում են Բեյրութի մերձակայք:

Փլուզվել են նավահանգստի մոտ գտնվող շենքերի ճակատները, ամբողջ քաղաքում վնասվել են տներ ու գրասենյակներ: Կան ինտերնետի ընդհատումներ:

Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է Լիբանանի «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Տուժել են Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ընտանիքն ու խորհրդականները։

Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։ Քաղաքում երկու շաբաթ կլինի արտակարգ դրություն: