Թուրքիայի առողջարաններում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ

74

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է երկրի առողջարանային շրջաններում կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճի մասին:

Հինգ օր առաջ Անկարան և Մոսկվան որոշել էին վերսկսել թռիչքները: Թուրքիա մուտք գործելու համար ռուսները պարտավոր չեն տրամադրել կորոնավիրուսի թեստի արդյունքներ, չկա նաև վիզայի անհրաժեշտություն:

«Տևական ժամանակի ընթացքում սա առաջին անգամն է, որ մենք տեսնում ենք վարակակիների թվի լուրջ աճ», գրել է Քոջան իր թվիթերյան էջում: Ըստ նրա, Թուրքիան պետք է ջանքեր գործադրի վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Օգոստոսի 4-ին Թուրքիայում հայտնաբերվել էր COVID-19-ի 1083 դեպք, հաղորդում է MbS News-ը։ Միևնույն ժամանակ, առողջարաններն այս ընթացքում ձեռնարկել են սահմանափակիչ միջոցներ վարակի դեմ։