Երեխաների պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն ավելի ուշ

77

Երեխաների համար կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները կարող են սկսվել Նոր տարուց հետո, երբ ավարտված լինի մեծահասակ բնակչության շրջանում պատրաստուկի հետազոտությունների երրորդ փուլը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է ՌԴ Առողջապահության նախարարության Գանմալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Մեծահասակների համեմատ՝ երեխաների դեպքում փորձարկումներ անցկացնելու շատ առանձնահատկություններ կան: Ըստ ՌԴ օրենսդրության և ոչ միայն, երեխաների շրջանում նոր պատրաստուկների (ներառյալ պատվաստանյութերի) փորձարկումներ կարելի է իրականացնել միայն մեծահասակների մոտ այդ ուսումնասիրությունների ավարտից հետո։