Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև Դելիա Փափազյանը

96

«Արեւելք» լրատվականը հայտնում է, որ երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:  «Այս մասին «Արեւելքը» տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները»,-գրել է պարբերականը: 

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: