Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 3 հայ է զոհվել

119

Բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին են հայտնել լիբանանյան լրատվամիջոցները: «Արևելք»-ից տեղեկանում ենք, որ նա  Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում և  մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին:

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանը(տեսանյութ)

Հզոր պայթյուն Բեյրութում (տեսանյութ-նորացված-2)

Բեյրութը պայթյունից հետո, հայկական թաղամասեր (տեսանյութ-թարմացված)

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

Օգոստոսի 4-ին՝ պայթյունից մի քանի ժամ անց, տեղեկություն էր տարածվել, որ զոհվել է նաև լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանը:  «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև Ժաք Պարամաքեանը: