Տուրիստական ​​ոլորտի կրած վնասը ՌԴ-ում

87

Ռուսական տուրիստական ​​ոլորտը կորոնավիրուսի համաճարակի պատճառով զբոսաշրջիկների բացակայության արդյունքում ունեցել է ավելի քան 500 միլիարդ ռուբլու կորուստ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան Аргументы и факты հրատարակությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա, անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը համեմատելի էր զենքի, որոշ գունավոր մետաղների և բնափայտի արտահանման եկամուտների հետ: 2019-ի տվյալներով, տուրիզմը Ռուսաստանին բերել էր 10,9 միլիարդ դոլար: