Ռոյթեր. ԿԺԴՀ-ն շարունակում է միջուկային զենք արտադրել

66

Հյուսիսային Կորեան շարունակում է նոր միջուկային զենք արտադրել, գրում է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցը:

Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետությունը շարունակում է իր միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացված ուրանի արտադրությունը և փորձարարական թեթև ջրային ռեակտորի կառուցումը, ասվում է զեկույցում: Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ ԿԺԴՀ-ն կարող էր մշակած լինել «փոքր միջուկային սարքեր՝ իր բալիստիկ հրթիռների մարտագլխիկներում տեղադրելու համար»: