ՌԴ-ում հնարավոր է COVID-19-ով դեպքերի աճ

69

Զբոսաշրջիկների Ռուսաստան վերադառնալը կարող է ազդել երկրում համաճարակաբանական իրավիճակի վրա և հանգեցնել COVID-19-ով դեպքերի աճին, «Իզվեստիա» Известия գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Գալինա Կոժևնիկովան: «Սեպտեմբերին մենք կարող ենք ակնկալել վարակվածության դեպքերի թվի աճ, քանի որ ճանապարհորդների մեծ մասն այդ ժամանակ կվերադառնա տուն», ասել է վարակաբանը։

Ըստ նրա, նոր դեպքերի աճը «ուժեղ չի լինի», քանի որ երկրում բնակչության մի մասն արդեն հիվանդացել է, իսկ առողջապահական համակարգը լիովին պատրաստ է նման զարգացումներին