ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ

81

ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ
Հայ-ադրբեջանական սահմանային վերջին դեպքերի ժամանակ թշնամի երկիրը եւս մեկ անգամ, ապացուցելով իր ահաբեկչական բնույթը, հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում կհարվածի նաեւ Մեծամորի ատոմակային:

Իհարկե, մեծ-մեծ խոսելը Ադրբեջանի մարտավարության գլխավոր ուղղությունն է, բացի այդ նման բան երբեք թույլ չեն տա հարևան պետությունները`Թուրքիան, Իրանը, Վրաստանը: Իսկ այն, որ այդ կարեւորագույն օբյեկտը հենց այնպես չի կառուցված Թուրքիայի սահմանին եւ օդային կուռ պաշտպանության տակ է գտնվում, պարզից էլ պարզ է: Բայց հանգամանքներ կան, որոնց մասին Հայաստանը չբարձրաձայնեց: Օրինակ այն, որ պետք է միջազգային հարթակներում Ադրբեջանին ներկայացնել որպես ահաբեկչական պետություն, որովհետւ մի շարք կոնվենցիաներ արգելում են պատերազմի ժամանակ հրետանային կամ հրթիռային հարվածեր հասցնել ատոմակայաններին եւ նմանատիպ օբյեկտներին: Իսկ ամենկարեւորը Նախիջեւանի մասով արվելիք քայլերն էին, որոնք այս անգամ էլ չարվեցին: Հայաստանը բոլոր շանսերն ուներ `ազատագրելու Նախիջեւանի գոնե մի մասը: Բացի այն բացատրություններին, որ այն ուղղակի խլվել է Հայաստանից եւ հիմա վերադարձնելու ժամանակ է, մեր ռամական գործողությունները հանգիստ կարող էին բացատրվել հետեւյալ կերպ-ահաբեկչության չեզոքացում:

Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ կհարվածի մեր ատոմակայանին (անկախ այն բանին, որ դա խուճապ տարածելու համար է արված) Հայաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել եւ իր վերահսկողության տակ վերցնել Նախիջեւանի գոնե այն հատվածը, որտեղից ադրբեջանական զինուժի սպառազինության հեռահարությունը բավականացնում է հարվածելու ատոմակայանին: Բացատրությունը վերը նշվեցահաբեկչության կանխում, վնասազերծում: Իհարկե, ընթացիկ հարցեր կլինեին, բայց քաղաքագիտությունը հիմնված է լավ բանակի եւ ճարտասանության վրա:

Թուրքիան միանշանակ կաղաղակեր այդ փաստի առթիվ, որովհետւ համաձայն Կարսի հակահայկական պայմանագրի Նախիջեւանի երախշավորը հանդիսանում է ինքը: Բայց շատ քիչ հավանական է, որ նա փորձեր իր դրոշով հատել Արաքս գետը, քանի որ այնտեղ ռուսական զորքերն են գտնվում: Թուրքական միջամտությունը կկայանար միջազգային հարթակներում եւ հայ-ադրբեջանական սահմանին` ադրբեջանցիների ձեռքին հայտնված թուրքական սպառազինությամբ, որը մեզ համար նորություն չէ:
Բացի այդ, չմոռանանք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մի մերձավոր արւելքում այսօր իրենց քաղաքական հարցերը լուծում են հենց ահաբեկչության վնասազերծման անվան տակ:
Ինչեւէ, ամեն ինչ դեռ ավարտված չէ: Մանավանդ այսօր, երբ սադրանքները շարունակվում են: Անշուշտ, պատերազմի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում, դրանից պետք է հնարավորինս խուսափել, բայց այսօր խուսափելով, մենք ավելի անորոշ ենք դարձնում մեր ապագան, քանի որ մեզ հետ կռվողը ոչ թե հակառակորդ է, այլ թշնամի…կենսաբանական:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ