Լուկաշենկո. ՌԴ-ն վախենում է կորցնել Բելառուսը

77

Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձի ընթացքում ասել է, որ Ռուսաստանը վախենում է Բելառուսը կորցնելուց: Նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսի հետ «եղբայրական հարաբերություններ» արտահայտությունը փոխարինել է «գործընկերային հարաբերություններ»-ով։ «Ռուսաստանը վախենում է մեզ կորցնելուց, քանի որ առանց մեզ նա այլևս դաշնակիցներ չունի», ասել է Լուկաշենկան:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն ընդգծել է, որ Մոսկվան միշտ կլինի Մինսկի ամենամտերիմ դաշնակիցը, անկախ նրանից, թե ով կղեկավարի երկու երկրները։ News.ru-ն հիշեցնում է, որ նախագահական հիմնական ընտրությունները Բելառուսում նախատեսվում են օգոստոսի 9-ին: