«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքից հեռացրել է բնակիչների տեղադրած վագոն-տնակները(տեսանյութ)

79

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

«Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ: Կարծում ենք լրատվամիջոցներին հետաքրքիր կլինի նաև այս կարևոր հանգամանքը:

Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով մոտ 445 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաև Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆդոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:

2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ և գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը և նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը: Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝

• Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ և ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը,

• Ընդգրկվել են ՀՀ և արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման և ընթացակարգի մշակման նպատակով,

• Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի և դրամական փոխհատուցման միջև,

• Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները և այլն, որը հաստատել են հողատերերը,

• Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով և հաշվարկով: 145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում և ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝ տեսնելով հողերի արդար գնհատումը մի կողմից և ընկերության բարեխիղճ վճարումները և գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից: Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեև այդ գործընթացի վրա ընկերությունը որևէ ազդեցություն չուներ», – նշված է հայտարարության տեքստում: