Լիբանանահայ թատերագրի նոր ժողովածուն

103

Անթիլիասում լոյս է տեսել Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակաբաշխութեան 100-րդ հատորըՙ լիբանանահայ թատերագիր, արձակագիր եւ բեմադրիչ Վաչէ Ատրունու “Ծերունին եւ լեռը” ընդհանուր խորագրով թատերախաղերի ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի վեց թատերգութիւններըՙ “Ծերունին եւ լեռը”, “Գարնան երեք օրերը”, “Խնձորի բոյրը”, “Մարդը Աթլանթիսէն”, “Երջանիկ օր գետափին” եւ “Պիպէր Ղազարը”:

Մինչ այս լոյս են տեսել Ատրունու “Ծառը” (2006), “Անաւարտ սկիզբ, Հնամաշ պայուսակը, Գամիշ” (2007) եւ “Մեր թաղի մարդիկ” (2017) հատորները:

Գորկու կտավները Արվեստի Բեյզլ տոնավաճառում

Վաչէ Ատրունին ծնուել է Բէյրութում, 1949-ին: 1976-ին աւարտել է Երեւանի Գեղարուեստաթատերական ինստիտուտը բեմադրիչի մասնագիտութեամբ: Դասաւանդել է Բէյրութի Հայկազեան համալսարանում, Հիւսիսեան հայագիտական հիմնարկում եւ տարբեր դպրոցներում: Կնոջՙ դերասանուհի եւ բեմադրիչ Լանա Քոչարեան-Ատրունիի հետ Բէյրութում եւ Հալէպում ծաւալել է թատերական գործունէութիւն, ղեկավարել Շրջուն թատերախումբը, որը 1987-ին հիւրախաղերով հանդէս է եկել նաեւ Երեւանումՙ ներկայացնելով չորս բեմադրութիւն: Արժանացել է “Ժորժ Սարգիսեան” թատերական զոյգ մրցանակներին (1986), ինչպէս նաեւ “Վահրիճ եւ Վերժին Ճերեճեան” (2006), “Գէորգ Մելիտինեցի” (2007), “Ռիչըրտ եւ Թինա Գարօլան” (2017) գրական մրցանակներին: Հեղինակ է մօտ յիսուն թատերգութիւնների, որոնց զգալի մասը բեմ է բարձրացել իր իսկ բեմադրութեամբ: Ատրունու թատերախաղերից մի քանիսը բեմադրուել են արաբերէն լեզուով:                  Ա. Բ.