Իլոն Մասկը խոսեց իր ընկերության մշակած ուղեղի չիպերի մասին

92

Միլիարդատեր Իլոն Մասկը կիսվել է ուղեղի չիպերի վերաբերյալ մանրամասներով, որը մշակում է իր ստարտափը։ Մասկի խոսքերով՝ նոր սարքերը մարդկանց հնարավորություն կտան հնչյուններ լսել սովորական հաճախականությունից դուրս:

Ծրագրի նպատակը մարդու ուղեղի և համակարգչի միջև ուղիղ կապի հաստատումն է՝ օգտագործելով հատուկ «կարի մեքենա», որը թելեր է կարում տեղադրված չիպի վրա, հաղորդում է The Independent-ը: Արդյունքում մարդիկ կկարողանան երաժշտությունը լսել հենց իրենց գլխում։ Մշակումը կարող է օգնել նաև ուղեղի վնասվածք ունեցող մարդկանց՝ վերականգնելու վերջույթների շարժունակությունը: