Երևանի և Աբովյանի երկու բնակչի մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ

67

Մալաթիայի ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 31-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ  հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։