«Դիլիջան» բկ-ում կորոնովիրուսով վարակված վերջին պացիենտը դուրս է գրվել

76

«Դիլիջան» բկ-ից հայտնում են, որ   կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝   բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: «Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Դիլիջան Բժշկական Կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:

Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն: