Բելառուսի ընտրությունները և ընդդիմությունը

69

Բելառուսում այսօր մեկնարկել են նախնական ընտրությունները՝ օգոստոսի 9-ի նախագահական որոշիչ ընտրություններին ընդառաջ: Այս ընտրությունները կազմակերպվել են, որպեսզի այն մարդիկ, ովքեր բացակայելու են ընտրությունների հիմնական օրը, կարողանան հանձնել իրենց քվեաթերթիկները, ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հայտարարության մեջ:

Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցների ձերբակալությունները, որոնք նախորդ տարիներին առանձնապես մտահոգություն չէին առաջացնում, այս անգամ մարդկանց ստիպեցին դուրս գալ փողոց, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան որոշել է ընտրություններին մասնակցել իր ամուսնու` բլոգեր և ձեռնարկատեր Սերգեյ Տխանովսկու փոխարեն այն բանից հետո, երբ ոստիկանությունը վերջինիս բերման ենթարկեց։