ԱՄՆ-ն սահմանափակում է օտարերկրացիների աշխատանքի տեղավորումը

72

Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է օտարերկրացիների աշխատանքի տեղավորումը Միացյալ Նահանգներում:

Խոսքը մասնավորապես պետական ​​գերատեսչություններում, ընկերություններում և դաշնային պայմանագրով ստեղծված աշխատատեղեր մասին է: Գործատուներից այսուհետև կպահանջվի նախապատվություն տալ ԱՄՆ-ի քաղաքացիներին, հաղորդում է Սպիտակ տան կայքը։

Օտարերկրացուն կարելի է աշխատանքի վերցնել միայն այն դեպքում, եթե հայցորդների մեջ չգտնվի պահանջներին համապատասխան ամերիկացի մասնագետ: Նման միջոցառումները կանդրադառնան նաև բարձր որակավորում ունեցող H1-B աշխատանքային վիզա ունեցող արտասահմանյան մասնագետների աշխատանքի տեղավորման հնարավորությունների վրա: